Իտալիան մեծացրել է ռուսական նավթի ներկրումը հնարավոր էմբարգոյի ֆոնին

Իտալիան մեծացրել է ռուսական նավթի գնումները՝ չնայած էներգետիկ ռեսուրսների վրա էմբարգո սահմանելու Եվրամիության ծրագրերին, հայտնում է Financial Times-ը։

 

Մայիսին Ռուսաստանն օրական մոտ 450 հազար բարել նավթ է արտահանել Իտալիա, ինչը ռեկորդային ծավալ է 2013 թվականից ի վեր, ըստ հրատարակության։

 

Ներմուծման երկու երրորդը կատարվում է սիցիլիական Ավգուստա նավահանգստով: Ավելացել է նաև ռուսական նավթի արտահանումը իտալական Տրիեստ նավահանգիստ, որտեղ գտնվում է Տրանսալպյան նավթամուղի սկիզբը, որը գնում է Գերմանիա։

 

Սիցիլիայում FEMCA CISL-ի գլխավոր քարտուղար Ալեսանդրո Տրիպոլիի խոսքով՝ ԵՄ պատժամիջոցները խթանել են ներմուծման աճը։ Նրա խոսքով, մինչ պատժամիջոցները ISAB-ի նավթի միայն 30%-ն էր ռուսական, իսկ հիմա այն 100%-ն է, քանի որ իտալական բանկերը արգելափակել են նավթավերամշակման գործարանի վարկային գծերը, իսկ Լուկօյլը դարձել է միակ մատակարարը։

Քաղաքականություն