Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան խորհրդակցություններ են ունեցել բեռնափոխադրումների շուրջ

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը խորհրդակցություններ են անցկացրել բեռների համակարգված և անխափան փոխադրման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության կայքը։ 

 

Նշվում է, որ խորհրդակցություններն ընթացել են Վրաստանի համակարգմամբ, դրանք անցել են Իրակլի Ղարիբաշվիլիի նախագահությամբ: Նշվում է, որ նշվել է, որ Վրաստանի կողմից բեռնափոխադրումների ձգձգումներ չկան։ 

 

Հայտարարվել է, որ այդ ուղղությամբ որոշ թերություններ կապված են ենթակառուցվածքների հետ, իսկ «Լարսի» մաքսակետի հարցը՝ վերանորոգման աշխատանքների հետ։

 

Ինչպես նշում են վրացական կառավարության կայքում՝ նշվել է, որ լուծվել են նաև շուտ փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված հարցեր։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ