Նախ, էդ մանդատն իրենք չեն տվել, որ մի հատ էլ քննարկեն զրկեն, թե չէ․ Մամիջանյան
Շարժման առաջին իսկ օրվանից, 1-2 օրերի բացառությամբ նկատվում են մասնակիցների անշեղորեն աճող թվեր։ Յուրաքանչյուր գործողություն պետք է համեմատել տվյալ գործողության հետ, այսինքն իրազեկման երթը իրազեկման երթի հետ, օրվա վերջի երթը՝ օրվա վերջի երթի հետ, հանրահավաքը՝ հանրահավաքի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Նոր նորքից իջնոց անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Անդրադառնալով ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների բացակայություններին եւ նրան, որ իշխանությունները մտադիր են նստաշրջանի վերջում քննարկել բացակայությունների հիմքով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը, Մամիջանյանն ասաց.
«Նախ, էդ մանդատն իրենք չեն տվել, որ մի հատ էլ քննարկեն զրկեն, թե չէ, ես էլ պատասխանեմ: Այդ մանդատը մեզ տվել է ժողովուրդը, այս ժողովուրդը: Բացակայությունների մասին խոսելիս շատ կարեւոր է հետեւյալը՝ էդ իրենք են բացակա իրական քաղաքական գործընթացից: Մենք մեր ընտրողների, մեր հայրենակիցների կողքին ենք ու իրական քաղաքական գործընթացը տեղի է ունենում հենց փողոցում: Մեզ մանդատը տվել է ժողովուրդը եւ մենք մանդատը իրացնում ենք հենց այն ուղղությամբ, որով ստացել ենք՝ հեռացնել կապիտուլյանտին, վերադարձնել մեր երկրի արժանապատվությունը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:Այս մասի...
Գլխավոր դատախազությունից Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունն ուղարկվել է զինդատախազություն․ փաստաբան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների մեկ այլ խումբ էլ այժմ փակել է Բաբայան փողոցը։ Նրանք այսօր հրավիրվել էին...
Ի՞նչ են փոխանցում Ղազինյանին Բրյուսելում գտնվող իր աղբյուրները․ ի՞նչ են պայմանավորվելու Փաշինյանն ու Ալիևը
Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան - ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Բրյուսելում է․ նախատեսվում է եռակողմ հանդիպում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։Ինչպե...