Ի՞նչ են փոխանցում Ղազինյանին Բրյուսելում գտնվող իր աղբյուրները․ ի՞նչ են պայմանավորվելու Փաշինյանն ու Ալիևը
Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան - ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը:Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը.
Պայմանագրի էական պայմաններն են.
1. Երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը;
2. Արցախը ստանում է մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում;
3. Հայաստանը տրամադրում է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանին կապող միջանցք, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը Հայաստանին կապող միջանցքը;
4. Հայաստանը պետք է ունենա պայմանագրային հիմքի վրա ձևավորված սահմանափակ թվակազմով և սպառազինություններով զինված ուժեր;
5. Հայաստանի հանրապետությունն ու Ադրբեջանը երաշխավորում են փոխադարձ ներդրումների ապահովությունն ու անվտանգությունը;
6. Կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է իրականացվի փուլերով. սկզբնական շրջանում կափաշրջափակվեն հարավային շրջանների կոմունիկացիաները:
6. Սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1991թ-ի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով:
Խնդրեմ. ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան. . .
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Բրյուսելում է․ նախատեսվում է եռակողմ հանդիպում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։Ինչպե...
Հանրայինը հրավիրել էր բնավեճի, «Հայաստան» խմբակցությունից իմացան, որ բանավիճողը ես եմ, հրաժարվեցին․ Ալեքսանյան
Ընդդիմություն–իշխանություն հեռուստատեսային բանավեճի աաջարկի վերաբերյալ գրառում է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցու...
Նախ, էդ մանդատն իրենք չեն տվել, որ մի հատ էլ քննարկեն զրկեն, թե չէ․ Մամիջանյան
Շարժման առաջին իսկ օրվանից, 1-2 օրերի բացառությամբ նկատվում են մասնակիցների անշեղորեն աճող թվեր։ Յուրաքանչյուր գործողութ...