Գլխավոր դատախազությունից Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունն ուղարկվել է զինդատախազություն․ փաստաբան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների մեկ այլ խումբ էլ այժմ փակել է Բաբայան փողոցը։ Նրանք այսօր հրավիրվել էին հարցաքննության։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ գլխավոր դատախազությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունն ուղարկվել է զինդատախազություն, և ուրբաթ օրը ստացել են ծանուցումը։
«Ըստ զինդատախազության` երեկ այն առձեռն ուղարկվել է և՛ փաստաբաններին, և՛ քննչական վարչություն։ Սակայն քննիչն ասում է, որ նման միջնորդություն չի ստացել։ Հավատում ենք զինդատախազությանը, որ ծանուցումն ուղարկվել է։ Այսինքն` Փաշինյանին ձերբակալելու և հարցաքննելու միջնորդությունը չի հետաձգվել, բայց քայլեր էլ չեն իրականացվում»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` այսօր պարզել են, որ Փաշինյանը մինչ այսօր չի էլ հարցաքննվել։
Այժմ ծնողները պահանջում են, որպեսզի գործով քննիչն իջնի իրենց հետ հանդիպման և պարզաբանումներ ներկայացնի։
Հարցաքննությունից դուրս եկած զոհվածներից մեկի հայրը նշեց, որ վրան են բերելու և այնտեղ խփելու։ «Ինձ ասացին, որ դեռ պետք է որոշ հանգամանքներ ճշտեն, որ ձերբակալեն Փաշինյանին։ Ասել են, որ դեռ հիմքեր չկան»,–ասաց տղամարդը։
Auroranews-ը փաստաբան Վահան Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ փորձեց տեղեկություն իմանալ ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:Այս մասի...
Նախ, էդ մանդատն իրենք չեն տվել, որ մի հատ էլ քննարկեն զրկեն, թե չէ․ Մամիջանյան
Շարժման առաջին իսկ օրվանից, 1-2 օրերի բացառությամբ նկատվում են մասնակիցների անշեղորեն աճող թվեր։ Յուրաքանչյուր գործողութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Բրյուսելում է․ նախատեսվում է եռակողմ հանդիպում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։Ինչպե...
Ի՞նչ են փոխանցում Ղազինյանին Բրյուսելում գտնվող իր աղբյուրները․ ի՞նչ են պայմանավորվելու Փաշինյանն ու Ալիևը
Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան - ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բ...