ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Բրյուսելում է․ նախատեսվում է եռակողմ հանդիպում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
«Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,–ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել էր, որ Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել։ Այն բաղկացած է 5 կետից.
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը կարևոր է համարում շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, հիմա էլ չի կարող։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դիմադրությունը արդեն Արցախում է». իրազեկման երթ Ստեփանակերտում
Ստեփանակերտում իրազեկման երթ է իրակացվել: Այս մասին հայտնում են ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միությունից:«Դիմադրութիւն...
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարաձայնություններ ունենք Բաքվի հետ․ բանակցում ենք, որ հարթենք դրանք․ ԱԽՔ
Մայիսի 22-ի հանդիպումից հետո մենք շարունակական աշխատանքներ ենք տանում Բրյուսելի հետ, և բոլոր այն հայտարարությունները, որ...
Ի՞նչ են փոխանցում Ղազինյանին Բրյուսելում գտնվող իր աղբյուրները․ ի՞նչ են պայմանավորվելու Փաշինյանն ու Ալիևը
Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան - ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բ...