«Ես վախենում եմ Ամենակարողի և Պուտինի պատժամիջոցներից, մնացածն անհեթեթություն է». Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «ծիծաղելի» է որակել իր և ընտանիքի անդամների նկատմամբ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ ինքը միայն վախենում է «Աստծո և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատժամիջոցներից»։ Այս մասին նա խոսել է համառուսաստանյան «Նոր հորիզոններ» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ, գրում է polit.ru-ն։
«Դա ծիծաղելի է: Կինս և ամուսնացած աղջիկներս երբեք քաղաքականությանը չեն մասնակցել, ոչ մի տեղ չեն աշխատել։ Եվ, այնուամենայնիվ, նրանք պատժամիջոցներ կիրառեցին նրանց դեմ... Նրանք պարզապես ուզում են մեզ վախեցնել: Ես վախենում եմ Ամենակարողի և երկրի նախագահի պատժամիջոցներից, մնացածն անհեթեթություն է»,- ասել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարը նաև հակառուսական պատժամիջոցները համեմատել է շրջափակման հետ։
«Մեր երկրին դեմ են 40-ից ավելի պետություններ։ Նրանք պատժամիջոցներ սահմանեցին ամբողջ ռուս ժողովրդի դեմ։ Ուզում են քանդել... ստալինգրադցիներ... Նույնը՝ սով, ցուրտ, որպեսզի տնտեսությունը փլուզվի»,- ասել է Կադիրովը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է
ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը եկավ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխա...
«Ոստիկանության վարկանիշը ահռելի աճ է գրանցել». Ալեքսանյան
«Քանի որ պարոն Ֆիդանյանը այստեղ է, ուզում եմ բոլորիս անունից ու նաև ինձ օրական գրող հարյուրավոր քաղաքացիների անունից շնո...
«Ինձ հարց են տալիս՝ ճի՞շտ է, որ մոբիլիզացիա է լինելու, պատասխանում եմ...». Կադիրով
Իրավիճակը հանգիստ է, մենք 100 տոկոսով գնում ենք ըստ ծրագրի, մենք կազատագրենք Ուկրաինան. այս մասին հայտարարել է Չեչնիայի...
«Տնտեսական ինքնասպանություն». Պուտինը՝ եվրոպական երկրների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական երկրների էներգետիկ քաղաքականությունը համարում է «տնտեսական ինքնասպանությու...