Պատահարներ

Երևանում գողացել են Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը, ինչպես նաև ոսկյա վզնոց ու թևնոց. Shamshyan .com

Gohar Vardanyan
Երևանում գողացել են Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը, ինչպես նաև ոսկյա վզնոց ու թևնոց. Shamshyan .com

Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:   Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 61-ամյա Արթուր Ա.-ն և հայտնել, որ մայիսի 6-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Գեղամ Ա.-ն, համատեղ բնակվել է իր տանը, որի ժամանակ էլ մահճակալի տակ գտնվող իր պայուսակից գողացել է «Բայկալ-442» տիպի ատրճանակը:   

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, նշված հասցե ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Արթուր Ա.-ն հայտնել է նաև, որ ատրճանակը լիցքավորված է եղել 4 հատ 9մմ տրամաչափի փամփուշտով և պայուսակում՝ բացի ատրճանակից, եղել է նաև ոսկյա վզնոց և թևնոց:   Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գեղամ Ա.-ին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:  

 

 Գ. Շամշյանի տեղեկություններով, Արթուր Ա.-ն ատրճանակը ստացել է որպես պարգև՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից:   

 

Մանրամասները՝ կայքում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250