Ավտովթար՝ Լոռու մարզում. վիրավոր կինը հղի է

Այսօր՝ մայիսի 15-ին,  ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 13:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի 33 հասցեի դիմաց բախվել են Kia և ГАЗ 2410  մակնիշի ավտոմեքենաները: 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի  բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանոսւթյան պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի  և դասակի  հրամանատար Միհրան Հանիսյանի գլխավորությամբ:

 

 

 

 

 

Օպերատիվորեն ժամանել է նաև Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, իսկ մինչ այդ վիրավորին առաջին օգնությունն են ցուցաբերել պարեկ Լևոն Բաբլանյանը, Արեն Գասլտյանն ու Մարտուն Հակոբյանը, ապա՝ բժիշկները: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  պարեկային ծառայության Լոռու մարզի ավագ հետաքննիչ  Սերգեյ Գյոգչյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում: 

 

 

 

 

 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր կինը հղի է: