
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Mercedes-ներից մեկը կողաշրջվել է

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Նորք Մարաշ 5-րդ փողոցի թիվ 22 տան հարևանությամբ բախվել են BMW և 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ներից մեկը կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Նորայր Մայիլյանն ու կրտսեր պարեկ Վլադիմիր Ալավերդյանը։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվ են գործել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։