Պատահարներ
Տիգրանաշենի ոլորանում իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է
Unknown
Երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
[b82ff2815c58b1554a46ab188f9bd028.jpg]
[d20384ff4a0f7bda44d870f401241415.jpg]
[aa4f80965ceb2d30c61332345af0fe3c.jpg]