Ողբերգական դեպք՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի կրակադաշտում․ factor
Այսօր ժամը 15․30 սահմաններում, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վահրամաբերդ գյուղում։ Գյուղի 56-ամյա հովիվը ոչխարներն արածեցնելիս մտել է ռուսական զորքերի տանկային հրաձգարան, որտեղ և պայթյուն է տեղի ունեցել։ Հովիվը տեղում մահացել է։
Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը factor.am-ի զրույցում ասել է, որ այդ տարածքը հանձնված է Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազային, այն ծառայում է որպես կրակադաշտ, մուտքն արգելված է։ Այնտեղ ամենայն հավանականությամբ զորավարժանքներից հետո մնացած պայթուցիկ է եղել։
Նշենք, որ այդ նույն տարածքում 2013 թվականի ապրիլին ականի պայթյունից զոհվել էին գյուղի երկու երեխաներ՝ 10-ամյա Արթուր Մկրտչյանն ու 15-ամյա Մուշեղ Գևորգյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մարտունիում հարսը սկեսրայրի ննջասենյակից գողացել է 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և տվել մորը
Մայիսի 12-ին ոստիկանության Մարտունու բաժնում Վաղաշեն գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ 2021 թ. հոկտեմբերի 2-ից այս տ...
«Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան բախվել է 2 մեքենայի և մխրճվել հագուստի խանութի մեջ
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 4...
Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին
Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին։ Այս մասին հայտնում է Արցախ ներքին գործերի նախարարության ոստիկանություն...
Երկրաշարժ՝ Հայաստանում
Մայիսի 13-ին, տեղական ժամանակով ժամը 18:57-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 13-ին, ժամը 14:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանութ...