ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպայի բազկամարտի չեմպիոնն՝ ադրբեջանցի մարզիկի անհաջող փորձի մասին․ ArmDaily

Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացվում է Եվրոպայի Բազկամարտի առաջնությունը: Հայաստանը մասնակցում է 11 հոգանոց թիմով: Այսօր համացանցում տարածվեցին Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Ադամյանի մրցության կադրերը, որտեղ նա պարտության մատնելով թուրք հակառակորդին՝ դառնում է առաջնության հաղթողը 65 կգ քաշային կարգում:

 

ArmDaily.am-ի հետ զրույցում Արմեն Ադամյանն ասաց, որ կիսաեզրփակչում հաղթել է ադրբեջանցի մարզիկին, իսկ եզրափակչում թուրք մարզիկին՝ այդպիսով դառնալով չեմպիոն:


«Մեր հայ ազգի պատիվը բարձր պահելը մեծ արժանապատվություն է մարզիկի համար, հատկապես որ մի կողմում ադրբեջանցի է, մյուս կողմում էլ թուրք: Կիսաեզրափակչում հաղթեցի ադրբեջանցուն, եզրափակում թուրքին ու այդպիսով դարձա Եվրոպայի ութակի չեմպիոն՝ ոսկի մեդալ նվաճեցի»,-ասաց Ադամյանը:

 

Եվրոպայի բազկամարտի չոմպիոնն ասաց, որ 65 կգ քաշային կարգում է հանդես գալիս, 29 տարեկան է և հաղթող հնարքն իրականացրել է ձախ ձեռքով:Ադամյանն աշխարհի յոթակի չեմպիոն է գործող, իսկ այսուհետ Եվրոպայի ութակի չեմպիոն:

 

Մեր դիտարկմանը, որ ադրբեջանցի մարզիկը ոտանաթաթերի վրա բարձրանալով փորձում էր ծածկել Հայաստանի դրոշն, ասաց. «Պարզից էլ պարզ է, որ ուզում էր ցույց տալ ինչ-որ մի բան, փակեր, բայց ինքը չէր կարող հիմնը փոխել՝ հիմն ամեն ինչ ասում է»,-ասաց Ադամյանը:

Բազկամարտի Եվրոպայի չեմպիոնն ասաց, որ ականատեսների մոտ ադրբեջանցի մարզիկի արարքը ժպիտ ու քմծիծաղ է առաջացրել, անլուրջ տպավորություն է առաջացրել: