Պատահարներ
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. կան վիրավորներ
Unknown
Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հովհաննես Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոտոն ֆորլանդ» մակնիշի ավտոքարշակին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հովհաննես Հ-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Ջիվան Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
[83035d78530fd6baa2ac97fc3dee7d10.jpg]
[237bd8c08cbb7b7329da13d98d243bd9.jpg]