«Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան բախվել է 2 մեքենայի և մխրճվել հագուստի խանութի մեջ
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Հայկազ Հայրապետյանը իր վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Թումանյան-Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել է ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով, հայտնվել է մայթին, բախվել Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային և մխրճվել հագուստի խանութի մեջ, կոտրելով ապակիները, այդ թվում՝ դռան: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Բախման հետանքով 07- էլ բախվել է Mercedes-ին: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է մյուս վարորդների և նյութական խոշոր վնաս ստացած խանութի սեփականատիրոջ ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Մարտունիում հարսը սկեսրայրի ննջասենյակից գողացել է 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և տվել մորը
Մայիսի 12-ին ոստիկանության Մարտունու բաժնում Վաղաշեն գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ 2021 թ. հոկտեմբերի 2-ից այս տ...
Երևանում փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։«Մայիսի 12-ին, ժամը 12։23-ին Ճգնաժամային կառավա...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում․ կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտր...
Ողբերգական դեպք՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի կրակադաշտում․ factor
Այսօր ժամը 15․30 սահմաններում, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վահրամաբերդ գյուղում։ Գյուղի 56-ամյա հովիվը ոչխարներն արած...