Պատահարներ
Խուզարկում են ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի բնակարանը
Ոստիկանության Հատուկ նշանակության վաշտը՝ դիմակավորված ներխուժել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տուն՝ խուզարկության:
Տանը փոքրահասակ երեխաներ կան, խնդրել են ոստիկաններին թույլ տալ, որ նորածին բալիկն իր սենյակում քնի, փոխանցում է News.am-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որը նույնպես այնտեղ է, տեղեկացրել է, որ չգիտեն ինչ գործի շրջանակում է։
«Ակնհայտ է, որ այս օրերի ընթացքում քաղաքական շոուի հեթական բեմադրումն է, երբ Նիկոլ Փաշինյանը, չունենալով այլևս որևէ հնարավորություն՝ ներկայացնելու իրականությունը և հեռանալու իշխանությունից, փորձ է անում գրավել նաև իրավապահ համակարգը»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0