Ինչպես է մահացել «Ալ Ջազիրա»-ի լրագրողը․ մանրամասներ
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողուհի Շիրին Աբու Աքլեն մահացել Է վերքերի հետեւանքով, որն ստացել Է Հորդանան գետի Արեւմտյան ափին անվտանգության իսրայելական ուժերի եւ պաղեստինցիների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում:
Նրանց տեղեկատվության համաձայն, 51-ամյա լրագրողուհին, որը մի քանի տասնամյակ զբաղվում Էր մերձավորարեւելյան հակամարտության լուսաբանմամբ, գլխից վիրավորվել Է մայիսի 11-ի առավոտյան, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել Է:
Նշվում Է, որ Աբու Ակլեն եղել Է սաղավարտով եւ զրահաբաճկոնով՝ «Մամուլ» մակագրությամբ:
Վիրավորվել Է եւս մեկ լրագրող. նա գտնվում Է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում Է որպես կայուն:
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով Պաղեստինի իշխանություններին, հաղորդել Է, որ լրագրողուհուն կրակել են իսրայելական ուժերը՝ Ջենին քաղաքի շրջանում:
Հեռուստաալիքի ղեկավարությունը եւ նրա գործընկերները ցավակցություն են հայտնել զոհվածի ընտանիքին՝ նշելով նրա «պրոֆեսիոնալիզմն ու տոկունությունը»: Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Ռան Կոհավն իսրայելական «Կան» ռադիոկայանին հայտարարել Է, որ չի կարծում, թե իսրայելական ուժերն են գնդակահարել Աբու Ակլեին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նմանատիպ հոդվածներ
Առեղծվածային հանգամանքներում մահացել է Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության նախկին թոփ մենեջերը
Առեղծվածային հանգամանքներում մահացել է Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության նախկին թոփ մենեջեր և միլիարդատեր Ալեքսանդ...
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ փրկարարները հայտնաբերել են որպես անհայտ կորած 85-ամյա կնոջ դին
Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախար...
«Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ». Սարգսյան
Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Այս մասին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ասաց Հայաստանի շախմատի ֆեդե...
Ադրբեջանցի սակրավոր է պայթել ականի վրա
Ադրբեջանի ԱԻՆ սակրավորն Աղդամում պայթել է ականի վրա, հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Նշվում է, որ արտակարգ իրավիճակների նա...