Առեղծվածային հանգամանքներում մահացել է Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության նախկին թոփ մենեջերը
Առեղծվածային հանգամանքներում մահացել է Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության նախկին թոփ մենեջեր և միլիարդատեր Ալեքսանդր Սուբբոտինը, հայտնում է lenta.ru-ն։ Գործում շրջանառվում են այսպես կոչված շաման Մագուան և իր կինը։ Նրանք հաճախորդներ են ընդունում Միտիշչի քաղաքի տանը և նրանց բուժում այլընտրանքային մեթոդներով. ծեսերի ընթացքում նրանք օգտագործում են դոդոշի թույն, աքլորի արյուն և դիմում ոգիների օգնությանը:
Հայտնի է, որ մահացածը պարբերաբար օգտվում էր նրանց ծառայություններից և խնդրում, որ իրեն բուժեն խումհարից, սակայն բախտորոշ սեանսի ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Շամանը շտապօգնություն չի կանչել և սահմանափակվել է «Կարվալոլ»-ով, ինչից հետո Սուբբոտինին տարել է նկուղ։ Քիչ անց միլիարդատերը մահացել է։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում սա Ռուսաստանի թոփ մենեջերների առաջին տարօրինակ մահը չէ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին «Գազպրոմբանկ»-ի նախկին մենեջեր Վլադիսլավ Ավաևի և «Նովատեկ»-ի նախկին ղեկավար Սերգեյ Պրոտոսենիի մահվան մասին: Հետաքննության նախնական վարկածով՝ երկուսն էլ նախ սպանել են ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան են եղել։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ փրկարարները հայտնաբերել են որպես անհայտ կորած 85-ամյա կնոջ դին
Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախար...
Ինչպես է մահացել «Ալ Ջազիրա»-ի լրագրողը․ մանրամասներ
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողուհի Շիրին Աբու Աքլեն մահացել Է վերքերի հետեւանքով, որն ստացել Է Հորդանան գետի Արեւմտյա...
Զելենսկու գրասենյակից Ջոլիին առաջարկել են կրկին այցելել Ուկրաինա
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիին հրավիրել է Ուկրաինա։ «Ուկրաինա...
«Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ». Սարգսյան
Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Այս մասին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ասաց Հայաստանի շախմատի ֆեդե...