Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ փրկարարները հայտնաբերել են որպես անհայտ կորած 85-ամյա կնոջ դին
Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա համայնքի Փոքր Այրում բնակավայրի մոտ գտնվող քարափին կին է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 39 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բոյաջյանի, գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Այս պահին հրշեջ փրկարարներն ու 2-րդ վաշտի 4-րդ դասակի ավագ պարեկ Մարատ Զալինյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Հախվերդյանը մեծ դժվարությամբ պատգարակով մոտ 300 մետր հեռավորությունից դին տեղափոխում են երթևեկելի գոտի, մինչև կժմանի «Ալավերդի» բժշկական կենտրոնի դիատարը։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակչուհի՝ 85-ամյա Աննա Հ-ն էր, ում երեկվանից հարազատներն ու ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները որոնում էին։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Առեղծվածային հանգամանքներում մահացել է Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության նախկին թոփ մենեջերը
Առեղծվածային հանգամանքներում մահացել է Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության նախկին թոփ մենեջեր և միլիարդատեր Ալեքսանդ...
Ինչպես է մահացել «Ալ Ջազիրա»-ի լրագրողը․ մանրամասներ
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողուհի Շիրին Աբու Աքլեն մահացել Է վերքերի հետեւանքով, որն ստացել Է Հորդանան գետի Արեւմտյա...
«Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ». Սարգսյան
Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Այս մասին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ասաց Հայաստանի շախմատի ֆեդե...
Զելենսկու գրասենյակից Ջոլիին առաջարկել են կրկին այցելել Ուկրաինա
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիին հրավիրել է Ուկրաինա։ «Ուկրաինա...