ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մինչև մեր գերիներին հետ չբերեք, Գյումրի չմտնեք». շիրակցի գերիների հարազատները փակել են ընդդիմության ճանապարհը
Գյումրի մեկնող ընդդիմադիրների ճանապարհը Հոռոմի խաչմերուկում փակել են Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների հարազատներն ու «Դիմադրություն» շարժման անդամներին թույլ չեն տալիս մեկնել Գյումրի։
«Թալանչիներ, դուք եք մեղավոր, որ մեր երեխաները գերի են։ Դուք պահ էիք մտել պատերազմի օրերին։ Ձեր պատճառով մեր երեխաները գերեցարվեցին»,-ասաց նրանցից մեկը։
Հարազատները պահանջում էին վերադարձնել իրենց գերեվարված որդիներին։ «Մինչև մեր գերիներին հետ չբերեք, Գյումրի չմտնեք»,-նշեցին նրանք։
«Ինչի՞ Թուրքիայի դրոշը վառեցիք, որ չթողեցիք երեխեքին բերեն»,-դիմելով ՀՅԴ-ականներին՝ ասաց ծնողներից մեկը, որը նշեց, որ իր որդին արդեն մեկուկես տարի է գերության մեջ է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՈՒԹ․ Ոստիկանը ցույցի ժամանակ «ձեռք է գցում» երիտասարդ կնոջը
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ակցիաներ են Երևանի տարբեր փողոցերում։ Ցուցարարները պարբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերու ծնող ներկայացած «ախուրյանցի Անոն» երբեք զավակ չի ունեցել․ Yerevan.Today
Այսօր ընդդիմությանը Գյումրի գնալու ճանապարհին խոչընդոտել փորձող ամենաակտիվ կինը, պարզվում է, ո՛չ գերու ծնող է, ո՛չ զոհվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանին պաշտպանող կինը ապտակ ու պայուսակով հարված հասցրեց ցուցարարին
Փաշինյանին պաշտպանողը ապտակ ու պայուսակով հարված հասցրեց ցուցարարին: Վանաձորի Արղախ պուրակում քաղաքացիների մեջ վեճ սկսվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանաձորում իրավիճակը լարված է․ պատգամավորի և քաղաքացու միջև բանավեճ սկսվեց
Վանաձորում իրավիճակը լարված է: Ոստիկանության օպերատիվ միջամտության շնորհիվ վանաձորցիների և Երևան-Վանաձոր ընդդիմության հա...