ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերու ծնող ներկայացած «ախուրյանցի Անոն» երբեք զավակ չի ունեցել․ Yerevan.Today
Այսօր ընդդիմությանը Գյումրի գնալու ճանապարհին խոչընդոտել փորձող ամենաակտիվ կինը, պարզվում է, ո՛չ գերու ծնող է, ո՛չ զոհված զինծառայող որդի ունի և ընդհանրապես, երբեք զավակ չի ունեցել։ Ախուրյանցիներն ապշած են իրենց համագյուղացի «ախուրյանցին Անոյի» վարքից։ Այս մասին գրում է Yerevan.Today -ը։
«Ո՞վ չգիտի Անոյին։ Մեկ աղանդավոր էր, գնաց-հրաժարվեց, իբր եկեղեցի մտավ, որ դարձի գար, էն էլ Աջապահյանը վռնդեց, կեղծ հավատացյալի գլխաշորով պիտի մտներ Սուրբ տունն, էլի մի բան իրար խառներ։ Մեզ համար սովորական է նրա պահվածքը։ Երբ պետք է՝ կարտոլ ցանող սելիտրա չունեցող կդառնա կամերաների առաջ, երբ պետք է՝ որդեկորույս մայր կխաղա։ Անոյին ի՞նչ է եղել, իր տունն էլ էդ միտինգի խաչմերուկից 55-60 կմ հեռու է։ Ինքը կապ չունի էդ տարածքի հետ, բայց գնացել է»,-լրատվամիջոցի հետ զրույցում ասել են կնոջ համագյուղացիները։
Հիշեցնենք, որ Հոռոմ գյուղի մոտ ընդդիմադիրների ճանապարհը փակել էին մի խումբ քաղաքացիներ՝ այդ թվում՝ Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները։ Նրանք պահանջում էին վերադարձնել գերիներին, ընդդիմադիրներին մեղադրում էին Թուրքիայի դրոշն այրելու համար։
«Ինչի՞ Թուրքիայի դրոշը վառեցիք, որ չթողեցիք երեխեքին բերեն»,-դիմելով ՀՅԴ-ականներին՝ ասաց ծնողներից մեկը, որը նշեց, որ իր որդին արդեն մեկուկես տարի է գերության մեջ է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՈՒԹ․ Ոստիկանը ցույցի ժամանակ «ձեռք է գցում» երիտասարդ կնոջը
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ակցիաներ են Երևանի տարբեր փողոցերում։ Ցուցարարները պարբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանաձորում իրավիճակը լարված է․ պատգամավորի և քաղաքացու միջև բանավեճ սկսվեց
Վանաձորում իրավիճակը լարված է: Ոստիկանության օպերատիվ միջամտության շնորհիվ վանաձորցիների և Երևան-Վանաձոր ընդդիմության հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչ ԱԱԾ-ն ընկել է ընդդիմադիրների հետևից, ադրբեջանցիները վխտում են Հայաստանում
Երեկ ադրբեբեջանական տելեգրամյան ալիքներում տեղեկություն հայտվեց, որ տեղական Caliber.az ալիքի լրագրողները գտնվում են Հայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նիկոլ՝ դավաճան,Արցախն Ադրբեջանինը չի լինելու»․ ինչպես Փաշինյանը մուտք գործեց «Մարիոթ» հյուրանոց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Մարիոթ» հյուրանոց, որտեղ ընթանում է Ժողովրդավարության հայկական ֆորումը։ «Դիմադրությ...