Պատահարներ
33-ամյա վարորդը Opel-ով կոտրել է «Կապույտ կամրջի» երկաթե ճաղավանդակներն ու գլխիվայր հայտնվել ջրատարում
Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վալերիկ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի վերջնամասում՝ ժողովրդին հայտնի «Կապույտ կամրջի» մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակները և մոտ 4 մետրից գլխիվայր շրջվել և հայտնվել ջրատարում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վ. Հովհաննիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
[a3d25d74b577284f8310cb3641257d72.jpg]
[ffe38a479081503e5902c1b111694711.jpg]