Դոլարը կկորցնի իր միջազգային կարգավիճակը. Le Figaro
Ֆրանսիական Le Figaro հրատարակությունը կանխատեսել է դոլարի հեգեմոնիայի ավարտ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:
Մասնավորապես, Le Figaro թերթում սյունակագիր Ժան-Պիեռ Ռոբինը գրել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունը և դրան հետևած Արևմուտքի արձագանքը սասանեցին դոլարի՝ որպես միջազգային պահուստային արժույթի դիրքերը։
Նա նշել է, որ դոլարի` որպես միջազգային պահուստային արժույթի հրաժարումն անխուսափելի է, քանի որ դրա ժողովրդականությունը «անհամեմատելի է ԱՄՆ տնտեսության իրական կշռի հետ»։
«Ամերիկյան արժույթի հեգեմոնիայի ոչնչացումը վաղ թե ուշ տեղի կունենար, բայց Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով դա տեղի կունենա շատ ավելի արագ»,- գրում է հեղինակը։
Որպես փաստարկ՝ նա մեջբերել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերը, ըստ որի, Միացյալ Նահանգները, սառեցնելով Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների կեսը, փորձել է իր արժույթից զենք պատրաստել, սակայն իրականում խաթարել է միջազգային վստահությունը։
«Սա ոչ մի դեպքում դատարկ հայտարարություն չէ»,- հայտարարել է Le Figaro-ի սյունակագիրը:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը ասել է, որ անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել, այն համաձայնեցված է եղել ինձ հետ. Դավիթ Տոնոյան news.am
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2021 թվականի սեպտեմբերի 30-ից կալանավորված է եւ պահվում է Երևան ՔԿՀ-...
Ամուսինը թռավ գետը, որ փրկի Արմինեին, հետևից թռան հրահանգավորող աշխատակիցները. ռեժիսոր. News. am
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդումը վարող Արմինե Ճաղարյանը նկարահանող խմբի և «Ռաֆ...
Շարքային Էդուարդ Մարտիրոսովը անհայտ հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարք...
Ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ-ն` Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինա...