ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ․ Փաշինյան
Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը։
«Մենք կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերող բանակցությունների բավանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին, այս սկզբունքը պահվել է միշտ և շարունակվելու է այդպես լինել», - հանդիպման մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը։
«Հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է», - ասել է վարչապետը։
«Բարձր եմ գնահատում Ձեր՝ վերջին շրջանում արած մի հայտարարությունը, որ Արցախի իշխանությունները նույնպես, ըստ էության, որդեգրում են խաղաղության օրակարգ։ Ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ։ Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է և պիտի ասեմ, որ շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում պետք է արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին բարձրաձայնել ենք։ Այն է՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի և հայ։ Այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք», - նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արեք ստեղ, արա»․ բողոքի ակցիայի ներկայացուցիչները բերման են ենթարկվում
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք Երևանում կրկին մեկնարկել է ընդդիմադիրների անհանազանդության ակցիան։ Տարածվող տեսակադրերում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամայում եմ չեղարկել այդ հարձակումը․ Պուտինը՝ Շոյգույին
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է․ հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղեկցում ավտոշարասյունը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ Ռուսական լրատվականները տեսանյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հլը առաջ անցեք»․ կարմի բերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին
Կարմիր բերետավորները թույլ տվեցին ՀՀԿ-ի նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ Կառավարության շենքին, ապա սկսեցի...