Հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ համառոտ նկարագիր. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Այս մասին ֆեյսբուքի պաշտոնական իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
«Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական, իսկ դեկտեմբերին՝ աշխատանքային այցերը Վրաստան: 2021թ. հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանել է Հայաստան աշխատանքային այցով:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: 2021թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Իսկ 2022թ. մարտին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վրաստան»,-գրել է խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Դավթյանը Դատախազության դիմաց հանդիպեց զոհված զինվորների հարազատներին
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս պահին Դատախազության շենքի դիմաց հանդիպում է 44-օրյա պատերազմում զոհված զինվորների...
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:Այս մասի...
Գյումրիում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը
Ընդդիմությունն ավտոերթով հասել է Գյումրի, որտեղ հանրահավաք է իրականացնում։Հիշեցնենք, որ ճանապարհին՝ Հոռոմ գյուղի մոտ ընդ...
BMW, ընդդիմություն, Հայկ Մարության. Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիաների շքերթը. fip
Ապրիլի 11-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել էր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղո...