Տեր-Պետրոսյանի կոշտ պատասխանը` 40 մտավորականների ստորագրված հայտարարության մասին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ողորմելի մանիֆեստ» վերտառությամբ հոդված է հանրայինացրել: Այս մասին գրում է Առավոտ լրատվականը: Տեր-Պետրոսյանը անդրադարձել է «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագիրը կրող հայտարարությունը՝ ստորագրված հայ մտավորականների կողմից։
Առաջին նախագահի հրապարակած հոդվածը` ստորև:
«Երեք օր առաջ կարդացի «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագիրը կրող հայտարարությունը՝ ստորագրված չորս տասնյակից ավելի դիվանագետների, ակադեմիկոսների, պատմաբանների եւ մշակույթի գործիչների կողմից (mediamax.am, 25.04.2022)։
Առաջին միտքս էր՝ անմիջապես պատասխանել այդ հայտարարությանը, սակայն մի քիչ մտածելուց հետո որոշեցի հապաղել, տեսնելու համար, թե ինչպիսի արձագանքների է արժանանալու այն այլոց կողմից։ Արձագանքներ չեղան, չհաշված հայտարարությանը միացած քառասունից ավելի նոր մարդկանց անունները։ Ինչեւիցե, վերջիվերջո ես որոշեցի հրաժարվել հայտարարությանն անդրադառնալու գաղափարից, դա համարելով անիմաստ զբաղմունք, քանի որ նրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից։
Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երեւան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» եւ Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։ Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային եւ մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում»։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին տարածվեց «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագիրը կրող հայտարարություն, որը նախաձեռնել և ներքոստորագրել էին նախկին պետպաշտոնյաներ, քաղաքական և մշակութային գործիչներ:
Հայտարարությունն` այստեղ:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված Աֆրիկայում միլիոնավոր մարդիկ սովի են մատնվել
Արևմտյան Աֆրիկայի երկրները բախվում են վերջին 10 տարվա ընթացքում իրենց վատթարագույն պարենային ճգնաժամին, որտեղ, ըստ Նորվե...
Դոլարը կտրուկ նվազել է․ փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 440 դրամ է, վաճառքինը՝ 448 դրամ։ Դոլարի վաճառքի առավե...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքնե...
Թունավոր փրփուրի փաթիլներ՝ Կոլումբիայում
Լուսանկարում երևացողը ամպ կամ բամբակյա քաղցրավենիք չէ, գրում է «Интерфакс»-ը։ Լրատվականը նշում է, որ սրանք Կոլումբիայի թ...