Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված Աֆրիկայում միլիոնավոր մարդիկ սովի են մատնվել

 Արևմտյան Աֆրիկայի երկրները բախվում են վերջին 10 տարվա ընթացքում իրենց վատթարագույն պարենային ճգնաժամին, որտեղ, ըստ Նորվեգիայի փախստականների խորհրդի, ավելի քան 27 միլիոն մարդ արդեն տառապում է սովից:

 

Նշվում է, որ սովյալների թիվը կարող է հասնել 38 միլիոնի արդեն այս տարվա հունիսին, սա նոր ռեկորդ կլինի, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն։

 

«Հիմա պետք է ավելացնել ֆինանսավորումը։ Քանի որ ուկրաինական ճգնաժամն ավելի մեծ ճնշում է գործադրում օգնության բյուջեների վրա, Սահելի և Չադի լճի շրջանների բնակիչներին չպետք է մոռանալ», - ասում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի փախստականների նորվեգական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Մորին Մեգին:

 

Աֆրիկայի այս տարածաշրջանում հացահատիկի արտադրությունը նվազել է մոտ մեկ երրորդով: Երաշտները, ջրհեղեղները, հակամարտությունները և COVID-19 համաճարակի տնտեսական ազդեցությունը միլիոնավոր մարդկանց ստիպել են լքել իրենց հողերը: Վերջին 5 տարիների ընթացքում Արևմտյան Աֆրիկայում պարենային ապրանքների գներն աճել են 20-30%-ով և այս տարի կարող են աճել ևս 20%-ով։

«Ուկրաինայի ճգնաժամը վտանգավոր կերպով սրում է իրավիճակը… Դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ցորենի հասանելիության զգալի կրճատմանը Արևմտյան Աֆրիկայի 6 երկրների համար, որոնք ներկրում են Ռուսաստանից կամ Ուկրաինայից իրենց ցորենի առնվազն 30%, իսկ որոշ դեպքերում՝ ավելի քան 50%-ը»,- ասվում է զեկույցում։

Քաղաքականություն