Մահացել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը

Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 75-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-2106», «Մերսեդես» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 61-ամյա վարորդ Լեռնիկ Դարբինյանը մահացել էր, իսկ երկու ուղևորները և «Մերսեդեսի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

 

Ապրիլի 26-ին հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 46-ամյա Դիանա Սարգսյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել էր մեկ, վիրավորվել՝ 6 անձ:

Քաղաքականություն