Խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակի սրում թույլ չտալու համար․ Կոպիրկին
խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար. Այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը խստորեն պահպանում է իր դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություններում, և որ և խաղաղապահների գործունեությունը ստորադասվում է դրան՝ ի թիվս այլ բաների։
Ըստ դեսպանի՝ դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության կողմից, որ նրանք առանցքային դեր են խաղում խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում ապահովելու համար։
«Այդ փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում, և կարծում եմ, որ դա թելադրում է նաև ողջախոհությունը»,- ասել է դեսպանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած այցի մասին դեսպան Կոպիրկինը ասել է, որ այցի կարեւորագույն արդյունքներից է այն պնդումը, որ մեր հարաբերությունները եղել են, կան եւ կմնան դաշնակցային՝ միտված ապագային։
Նա ընդգծել է, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները բարձր են գնահատել այցը։
«Դրա վկայությունը համատեղ հայտարարությունն է, որտեղ շատ մանրամասն ներկայացվել է մեր երկրների դիրքորոշումները ինչպես ժամանակակից աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի առանցքային հարցերի, երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»,-ասել է նա։






























