Նիդեռլանդները մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական գազից, նավթից և ածուխից

Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է «մինչև այս տարվա վերջ հրաժարվել ռուսական նավթից, գազից և ածուխից», հաղորդում է BFM TV-ն։
 

«Այն, ինչ մենք իրականում ցանկանում ենք, այն է, որ մինչև տարեվերջ Նիդեռլանդները անկախ լինի ռուսական գազից և նավթից», - ասել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն:
 

Նիդեռլանդների իշխանությունները մտադիր են կենտրոնանալ էներգախնայողության, կայուն էներգիայի և այլ երկրներից գազի ներմուծման ավելացման վրա, պարզաբանել է կառավարության ղեկավարը Հաագայում կայացած մամուլի ասուլիսում։
 

«Դա իսկապես մարտահրավեր է: Հատկապես, երբ խոսքը գնում է գազի մասին», - խոստովանել է Ռուտեն: Բայց նա դա իրագործելի է համարում, քանի որ, իր խոսքով, ռուսական գազից երկրի կախվածության աստիճանն այն հնարավոր է դարձնում:
 

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող է ներկայացվել երկրներին հաջորդ շաբաթվա սկզբին և կարող է ներառել նավթի ներկրման մասնակի արգելք:

Քաղաքականություն