
Հարցն ուղղեք ՌԴ պաշտպանության նախարարությանը․ Պեսկովը՝ լրագրողին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի պաշտպանության նախարարություն է փոխանցել Մարիուպոլում խաղաղ բնակիչների ելքի համար մարդասիրական միջանցքների կազմակերպման մանրամասների հարցը։
«Հարցն ուղղեք ՌԴ պաշտպանության նախարարությանը », - Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ուր են տանելու հումանիտար միջանցքները Մարիուպոլից՝ Ուկրաինայի տարածք, թե՞ վերահսկվում են Դոնբասի ուժերի կողմից։
Նա նշել է, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն տեղեկություն էր տրամադրել այս հարցի վերաբերյալ։
Չորեքշաբթի օրը փոխվարչապետ, Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը հայտարարեց, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Մարիուպոլի բնակիչների համար մարդասիրական միջանցք կազմակերպելու վերաբերյալ։