
Ռուսաստանը մարդասիրական միջանցք է բացել «Ազովստալի» գործարանից հանձնվել ցանկացող զինվորականների համար

Ռուս զինվորականները մարդասիրական միջանցք են բացել Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների և զինյալների համար, ովքեր որոշել են հանձնվել Մարիուպոլի Ազովստալի գործարանից, հայտարարել է Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ Այս մասին գրել է РИА новости-ն:
«Հաշվի առնելով Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» մետալուրգիական գործարանում ստեղծված աղետալի իրավիճակը, ինչպես նաև առաջնորդվելով զուտ մարդասիրական սկզբունքներով, 2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ից Ռուսաստանի զինված ուժերը մարդասիրական միջանցք են բացել ուկրաինացի զինծառայողների համար, ովքեր կամավոր վայր են դրել զենքերը»,- ասել է Միզինցևը։
Դրա համար, ըստ գեներալի, մտցվել է լիակատար լռության ռեժիմ, դադարեցվել են բոլոր ռազմական գործողությունները, ռուսական բանակի և Դոնեցկի ստորաբաժանումները տեղափոխվել են անվտանգ տարածություն։