«Մետրոնոմում» պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ ավել;ի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ժամը 14։13-ի հատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել էին մոտ 500 քաղաքացու:
Դեպքի վայր աշխատել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:






























