Հայաստանը նոր համաձայնագիր է վավերացնում, բայց վերապահումով․ ՊՆ փոխնախարարը՝ ԱՊՀ ԶՈւ կապի համակարգին միանալու մասին
ԱԺ հերթական քառօրյա նիստում այսօր քննարկվում է 2020թ. մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը։
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը համաձայնագրի նախագիծը ներկայացնելիս նշեց, որ կապի համատեղ համակարգի մեջ մտնելու են ԱՊՀ անդամ պետությունների ԶՈւ կապի ուժերն ու միջոցները, որոնց փոխգործակցությունը կկանոնակարգվի ըստ համաձայնեցված պլանի:
Փոխնախարարը նաև հայտնեց, որ Հայաստանը համաձայնագիրը վավերացնում է վերապահումով:
«ՀՀ–ն առանձին որոշում կկայացնի համաձայնագրի առանձին դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք համաձայնագրին միացել են 2020թ–ի մայիսի 29-ից հետո»,– ասաց Սարգսյանը` հավելելով, որ ԱՊՀ երկրներից համաձայնագիրն այս պահին դրությամբ չեն ստորագրել Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Մոլդովան։
Նրա խոսքով` համաձայնագիրը նախատեսում է նաև կապի համակարգերի արդիականացում, համալրում ժամանակակից միջոցներով։
Փոխնախարարը հստակեցրեց, որ համաձայնագիրը վերաբերում է պաշտպանված հեռախոսային կապին ու տեսակապին (IP կապին), որն արդեն ՀՀ ՊՆ–ում գործում է։ «Սրանով ավելի մեծ անվտանգություն է ապահովվում, տեխնիկական ավելի լավ հագեցվածություն և նաև` ՀՀ– ՌԴ ԳՇ–երի փոխգործակցությունը»,– ասաց Սարգսյանը։
Նշենք, որ, ըստ համաձայնագրի, Հայաստանն իրավունք ունի դուրս գալ համատեղ կապի համակարգից` 6 ամիս առաջ նախապես տեղյակ պահելով գործընկերներին։ Բայց այդ դեպքում նախատեսված են որոշակի ֆինանսական տույժեր։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա...
Ռուսաստանի դաշնակիցը չի ճանաչում Հարավային Օսեթիայի ընտրությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբող...
ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական եմ համարում. Արցախի նախագահը` երկրի կարգավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` Մարտակերտ քաղաքում, շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և...