«Այո, պատերազմները հաղթում կամ պարտվում են մարտի դաշտում». Բորելը վերահաստատել է իր խոսքը
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել է Ուկրաինայի հակամարտությունը ուժային ճանապարհով կարգավորելու եւ այդ երկրին ռազմական օգնությունն ընդլայնելու իր դիրքորոշումը: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
«Այո, պատերազմները հաղթում կամ պարտվում են մարտի դաշտում», - ասել է Բորելը ՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք հաստատել Կիեւում արված իր հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայում պատերազմը «պետք է հաղթվի մարտի դաշտում»:
«Մենք կքննարկենք Ուկրաինային օգնության ընդլայնումը»,-նրա խոսքը մեջբերում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Բորելի կարծիքով ՝ առաջիկա օրերին Դոնբասում լարվածության էսկալացիան միայն կուժեղանա։ Նա նշել է, որ այժմ Ուկրաինայի մայրաքաղաք կարելի է մեկնել առանց խնդիրների:
«Կիեւ կարելի է գնալ որքան ասես, ես վկա եմ։ Մենք այնտեղ կրկին բացել ենք մեր առաքելությունը», - հավելել է Բորելը։
Բացի այդ, նա հայտնել է, որ ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների լայնամասշտաբ կիրառման հարցերը եւ նոր սահմանափակումները, սակայն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե քննարկվելու է արդյոք Ուկրաինային նավթի մատակարարումների էմբարգո սահմանելու հարցը:
Նմանատիպ հոդվածներ
«Դուք ունեք այն, ինչը կարող է անփոխարինելի լինել մեզ համար». Զելենսկին` Հարավային Կորեային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հարավային Կորեային խնդրել է Ուկրաինային մահաբեր սպառազինություն մատակարարել, այդ թ...
Ericsson-ը կկասեցնի արտադրությունը ՌԴ-ում
Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող շվեդական Ericsson ընկերությունը որոշել է անորոշ ժամկետով կասեցնել բիզնեսը Ռո...
Նման հայտարարություն պատմության ընթացքում Եվրամիությունից հնչել է առաջին անգամ. ի՞նչ է ասել Բորելը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կիեւ կատարած այցի ընթացքո...
«Մենք այլ ելք չունեինք». Պուտինը` ռազմական գործողությունների մասին
Ուկրաինայում սնուցվող հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, պարզապես ժամանակի հարց էր։ Նման կարծիք է հայտնել Ռ...