Մարտունիում տարադրամի փոխանակմամբ զբաղվող տղամարդը սպանվել է դանակի 17 հարվածից. Shamshyan. com
Երեկ՝ ապրիլի 5-ին, հայտնաբերվել է Մարտունիում առանձնակի դաժանությամբ սպանված, տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվող տղամարդու հագուստներն ու հանցագործության գործիք դանակը:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, երեկ փաստերի ճնշման տակ սպանություն կատարող, Գեղարքունիքի մարզի բնակիչ Հակոբ Ա.-ն ոստիկաններին և քննիչներին մատնացույց է արել իր տան զուգարանի հարևանությամբ թաքցված դանակի տեղը, որը ընթերականների ներկայությամբ քննիչները արձանագրել են: Դրանից հետո նա մատնացույց է արել Գեղարքունիքի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ տանող, ժողովրդին հայտնի Վարդենյանց (Սելիմի լեռնանցքը), որտեղից էլ հայտնաբերվել է նրա կողմից թաքցված սպանվածի հագուստները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատաբժշկական կենտրոնից այսօր՝ ապրիլի 6-ին, իրավապահներին տեղեկացրել են, որ սպանվածի մարմնի վրա եղել է դանակի 17 հարված:
Նմանատիպ հոդվածներ
Մարտերը Շուշի-Լիսագոր ճանապարհին․ 24 հոգանոց դասակից 10-ը զոհվել է. Hetq. am
Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շուշիի մատույցներում հայկական ուժերին օգնության մեկնող՝ «Շուշիի արագ արձագանքման» անվանու...
Փառուխում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
Փառուխ գյուղում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու հետևանքով չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հա...
Երկրաշարժ՝ Բավրայի մոտ. Շիրակի մարզի մի շարք գյուղերում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ
Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 04:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում ադրբեջանական կողմից հերթական խախտման մասին
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում ադրբեջանական կողմից հերթական խախտման մասին: «Յարիմջա (Խմբ.՝ Հացավան, Մարտակերտի շրջան) բնակավ...