ՌԴ-ն միջմայրցամաքային «Յարս» հրթիռներով զորավարժություններ է անցկացնում
Ռուսաստանում մեկնարկել են Ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի զորավարժությունները։ Սվերդլովսկի շրջանի տարածքում զորավարժություններին մասնակցում է «Տագիլ» հրթիռային կազմավորումը՝ հագեցած «Յարս» շարժական ցամաքային հրթիռային համակարգերով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Հիշեցնենք, որ ՌՍ-24 «Յարս»-ը ռուսական պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է, որը մշակվել է Մոսկվայի ջերմային ճարտարագիտության ինստիտուտի կողմից: Հետագայում «Յարս»-ը պետք է փոխարինի ՌՍ-18 և ՌՍ-20 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները և «Տոպոլ Մ»-ի հետ միասին կկազմի ՌԴ Ռազմավարական հրթիռային ուժերի հիմքը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանում ոչ ոք չի քննարկում Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու գաղափարը։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Հայաստանում
Ապրիլի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարա...
Կրկին երկրաշարժ` Շիրակի մարզում
Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարած...
Մոտ 1000 մարդ է տարհանվել «Ռոսիա մոլի» տարածքից
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 1000 քաղաքացու: Այս մասին հայտնում է Արտակարգ...
Մոտ 500 քաղաքացի տարհանվել է «Մետրոնոմ» առևտրի կենտրոնից. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարույթունը քիչ առաջ հայտնել էր, որ այսօր` ժամը 14։13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իս...