Պեսկովը՝ ռուսական գազի մատակարարումների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ուրբաթ օրը լրագրողներին տված հարցազրույցում վստահեցրել է, որ ռուսական գազի մատակարարումները չեն դադարեցվի, եթե գնորդները չհաստատեն ռուբլով վճարումը մինչև ապրիլի 1-ը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Առայժմ իրավիճակը հետևյալն է․ երեկ ինձ շատ հարցեր տվեցին, արդյոք նշանակում է, որ եթե ռուբլու հաստատում չլինի, ապա ապրիլի 1-ից գազամատակարարումը կդադարեցվի։ Ոչ, դա այդպես չէ։ Դա չի բխում երեկ ստորագրված հրամանագրից: Այժմ կատարվող առաքումների համար վճարումը չպետք է կատարվի այսօր, այն պետք է կատարվի ապրիլի երկրորդ կեսին, ապրիլի վերջին կամ նույնիսկ մայիսի սկզբին»,- պարզաբանել է Պեսկովը։
Պատասխանելով ռուսական բանկերում գազի համար վճարելու համար հաշիվներ բացելու վերջնաժամկետի մասին հարցին՝ Պեսկովը խորհուրդ է տվել մանրամասների համար կապ հաստատել «Գազպրոմ»։
Նմանատիպ հոդվածներ
Որքա՞ն զոհ ունեն ռուսները․ ԱՄՆ Պետդեպն իր հաշվարկներն է հրապարակել
ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի կորուստները գերազանցում են...
«Պաշտպանողական պատասխան են». Էրդողանը` Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում՝ Ասկերանի շրջանի Փառո...
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ․ քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի...
Զելենսկու բնակավայրը կազգայնացվի
Ուկրաինացի օլիգարխների եւ քաղաքական գործիչների՝ ազգայնացման ենթակա գույքի ցուցակում կհայտնվի նաեւ Ուկրաինայի նախագահ Վլա...