Պետդուման դատապարտել է Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ գտնվող Դելյագինի հայտարարությունը
Ադրբեջանի կողմից Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Դելյակինին միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը նյարդային ու սխալ է։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին ասված է Պետդումայի միջազգային կապերի մշտական հանձնաժողովի հայտարարությունում։
«Ադրբեջանի այս քայլը նյարդային ու սխալ է։ Կոչ ենք անում կողմերին ավելի զսպված լինել», - ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը Դելյագինին միջազգային հետախուզում էր հայտարարել այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր, թե Բաքուն Լեռնային Ղարաբաղում ռուսական կողմի համար երկրորդ ճակատ է բացում և կոչ էր արել ոչնչացնել ադրբեջանական նավթային արդյունաբերությունը։
Նմանատիպ հոդվածներ
Դադարեցվել է Արցախի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կ...
Ադրբեջանը կոչ է անում զինվորականներին պատրաստ լինել ժամանակակից սպառազինություն կիրառելուն
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետում խորհրդակցության ժամանակ հ...
Կիևը հրաժարվում է ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը
Կիևը հրաժարվում է ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նա...
Բայդենը՝ խոսելով Պուտինի մասին, պատահաբար բացահայտել է Սպիտակ տան ծրագրերը․ Գաբարդ
Սպիտակ տունը ստում է ամերիկացիներին Ջո Բայդենի վարչակազմի նպատակների հարցում, Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի նախ...