Ադրբեջանը կոչ է անում զինվորականներին պատրաստ լինել ժամանակակից սպառազինություն կիրառելուն
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետում խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Հանրապետության զինված ուժերի հրամանատարական շտաբին պատրաստ լինել ցանկացած պահի կիրառել ժամանակակից սպառազինություն, տեխնիկա եւ մարտ վարելու այլ միջոցներ, ասված Է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Բացի այդ, ադրբեջանական ռազմական ղեկավարությունը վերլուծել է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը ։
Նախարարը հրամանատարներին եւ սպայական կազմին հրահանգել է պատրաստ լինել ցանկացած պահի ժամանակակից սպառազինության, տեխնիկայի եւ այլ սպառազինության կիրառմանը։
Հասանովը նաև հանձնարարականներ է տվել զորահրամանատարներին պահպանել զորամասերի մարտական պատրաստականության բարձր մակարդակը, ինչպես նաև մշտական հիմունքներով կատարելագործել ծառայողական-մարտական գործունեությունը և բարձրացնել զգոնության մակարդակը:
Նմանատիպ հոդվածներ
Դադարեցվել է Արցախի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կ...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը «Բայրաքթար» է կիրառել. հայկական կողմը 2 զոհ ունի
Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Այս մասին հայտնում է...
Պեսկովը մեկնաբանել է Արցախում կատարվողը
Լեռնային Ղարաբաղում այժմ կարևոր է ապահովել, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել պայմանավորվածությունների իրականացումը:...
Ադրբեջանը ռուսական կողմին խոստացել է հանել զինված ջոկատները Փառուխից, ապա դրժել խոստումը. Հոխիկյան
Ադրբեջանը ռուսական կողմին խոստացել է հանել զինված ջոկատները Փառուխից, ապա հերթական անգամ դրժել խոստումը։ Թշնամին իրեն նե...