Խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք. Ստեփանյան
Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։
Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։
Տեղահանված անձանց մի մասը ժամանակավոր տեղավորվել է հարազատների և բարեկամների բնակարաններում, մի մասն էլ Կառավարության կողմից ապահովվել է ժամանակավոր կացարաններով։
Տեղահանված անձանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության աջակցություն ստացել են Ասկերանի շրջանի վարչակազմի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից և Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, իսկ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից իրականացվել է կարիքների գնահատում։
Խրամորթ և Փառուխ համայնքներից տեղահանված բնակչությանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելությունը տրամադրվել է սնունդ և հիգիենայի պարագաններ, ցուցաբերվելու է նաև ֆինանսական բնույթի աջակցություն։
Պաշտպանը լիազոր մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված հետևյալ խնդիրների վրա՝
- Տեղահանված անձանց շրջանում առկա է հոգեբանական խոցելիության բարձր աստիճան, անհրաժեշտ է իրականացնել հոգեբանական աջակցության միջոցառումներ։
- Որոշ ընտանիքներում արձանագրվել է կենցաղային որոշակի իրերի բացակայություն։
- Խախտված է երեխաների կրթության իրավունքը, գործնականում նշված համայնքներից տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները զրկվել են հարազատ միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունից։
- Նշված համայնքներից տեղահանված անձանց շրջանում առկա է արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման անհնարինություն։
ՄԻՊ աշխատակազմի կողմից շարունակվում են խոցելիության բարձր աստիճան ունեցող անձանց՝ մասնավորապես տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության մշտադիտարկումները, արձանագրվող խնդիրները գույքագրվում և ուղարկվում են պետական լիազոր մարմիններին»,- գրել է Ստեփանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դադարեցվել է Արցախի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կ...
Ադրբեջանը կոչ է անում զինվորականներին պատրաստ լինել ժամանակակից սպառազինություն կիրառելուն
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետում խորհրդակցության ժամանակ հ...
Բայդենը՝ խոսելով Պուտինի մասին, պատահաբար բացահայտել է Սպիտակ տան ծրագրերը․ Գաբարդ
Սպիտակ տունը ստում է ամերիկացիներին Ջո Բայդենի վարչակազմի նպատակների հարցում, Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի նախ...
Ասացին 5-10 րոպեում հավաքվեք, երեխաներին հանեք, վտանգավոր է. ինչ է պատմում խրամորթցի Հասմիկը․ «Փաստինֆո»
Պարբերական բնույթ կրող ադրբեջանական սադրանքների ու ագրեսիայի պատճառով Արցախի Խրամորթ և Փառուխ գյուղերի բնակիչները՝ մասնա...