Դատարանից ՔԿՀ վերադառնալուց հետո կալանավորին խուզարկել են. մեջքին «սկոչով» ամրացված 17 փաթեթ թմրանյութ են գտել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամենօրյա պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ: Այս մասին տեղեկացնում են ԱՆ Քրեակատարողական ծառայությունից։
2022 թվականի մարտի 29-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ. Հ.-ին:
Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է 17 փաթեթ՝ կպչուն ժապավենով մեջքին ամրացված: Նշված փաթեթներում առկա են եղել տարբեր թմրամիջոցների նմանվող, առանձնապես խոշոր չափերի զանգվածներ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 226,13 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 37,04 գրամ քաշով շագանակագույն, փոշենման զանգված, կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,34 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,09 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, ինչպես նաև 4,62 գրամ քաշով շագանակագույն, բուսական զանգված:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբուսաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
33-ամյա տղամարդը խոստացել է ամուսնանալ ՌԴ-ում ապրող հայ կնոջ հետ. նրանից ստացել խոշոր գումար
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով շորթում...
Քիչ անց Երևանում պայթեցում է իրականացվելու. ԱԻՆ
Մարտի 30-ին ժամը 14:00-ին Երևան քաղաքի Տիչինա-Լուկաշին խաչմերուկից դեպի Լուկաշին-Հին Սիլիկյան խճուղի 1.8 կմ հատվածում «Ա...
Մարիխուանան ձեռք էին բերել «Տելեգրամի» միջոցով, և պետք է տեղադրեին Երեւանի տարբեր վայրերում
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան մարտի 18-ին: Ժ...
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mitsubishi pajero io-ն և Mitsubishi pajero-ն․ կան վիրավորներ
Այսօր, մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Honda սերվիզի դիմաց բ...