33-ամյա տղամարդը խոստացել է ամուսնանալ ՌԴ-ում ապրող հայ կնոջ հետ. նրանից ստացել խոշոր գումար
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով շորթում և խարդախություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի 33-ամյա բնակիչը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, իր անձնական օգտագործման հեռախոսում ներբեռնված տարբեր հավելվածների կիրառմամբ, համացանցային տիրույթում կեղծ անվամբ ծանոթանալով ՌԴ-ում բնակվող հայազգի կնոջ հետ, նրա մոտ մեկնելու և ամուսնության նպատակով վերջինիս հանդիպելու պատրվակով, կնոջից մաս-մաս պահանջել և բանկային փոխանցումների միջոցով 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ստացել է ընդհանուր 314.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.153.790 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին, 33-ամյա տղամարդը «WhatsApp» հավելվածի միջոցով հիշյալ կնոջից պահանջել է իրեն ուղարկել 350.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.282.000 ՀՀ դրամ գումար՝ սպառնալով, իր պահանջները չկատարելու դեպքում, հրապարակել վերջինիս արատավորող տեղեկություններ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ անց Երևանում պայթեցում է իրականացվելու. ԱԻՆ
Մարտի 30-ին ժամը 14:00-ին Երևան քաղաքի Տիչինա-Լուկաշին խաչմերուկից դեպի Լուկաշին-Հին Սիլիկյան խճուղի 1.8 կմ հատվածում «Ա...
Մարիխուանան ձեռք էին բերել «Տելեգրամի» միջոցով, և պետք է տեղադրեին Երեւանի տարբեր վայրերում
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան մարտի 18-ին: Ժ...
Փողոցը չթույլատրելի հատվածով անցնելիս, Opel-ի կողմից վրաերթի է ենթարկվել ոստիկանության ծառայողը
Այսօր, մարտի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 67-ամյայ Ռաֆիկ Մելքոնյա...
Դատարանից ՔԿՀ վերադառնալուց հետո կալանավորին խուզարկել են. մեջքին «սկոչով» ամրացված 17 փաթեթ թմրանյութ են գտել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամենօրյա պայքարը թմր...