ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիուպոլն այսօր

Այս տների նկուղներում դեռ ապրում են խաղաղ մարդիկ, ովքեր այս կամ այն ​​պատճառով չեն ցանկանում լքել հայրենի քաղաքը։ Այս մասին հայտնում է Anna-news տելեգրամի ալիքը՝ տեսանյութ հրապարակելով ուկրաինական Մարիուպոլ քաղաքից։ 

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։