Վաշինգտոնը կհարվածի Մեքսիկայի տարածքում գործող նարկոկարտելներին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է անցնել Մեքսիկայի տարածքում գործող նարկոկարտելների դեմ հարվածների՝ ցամաքում։ Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է ծովային ուղիներով իրականացվող թմրանյութերի մաքսանենգության շուրջ 97 տոկոսը կասեցնել, և այժմ ուշադրությունը կենտրոնանում է ցամաքային ուղղության վրա։
Թրամփի խոսքով՝ նարկոկարտելներն իրական ազդեցություն ունեն Մեքսիկայում տեղի ունեցող գործընթացների վրա։ Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և ցավալի՝ խոսելով հարևան երկրում անվտանգության և կառավարման խնդիրների մասին։ ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ նարկոկարտելների գործունեության հետևանքով Միացյալ Նահանգներում տարեկան զոհվում է շուրջ 253 հազար մարդ։
Թրամփի հայտարարություններին արձագանքել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մեքսիկան պատրաստ է խորացնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ նարկոկարտելների դեմ պայքարում։ Շեյնբաումի փոխանցմամբ՝ նա երկրի արտաքին գործերի նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեին խնդրել է հանդիպում կազմակերպել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...