Զինված անկարգությունների հիմնական կազմակերպիչներից մի քանիսին ձերբակալել են. Ալի Լարիջանի
Իրանի իշխանությունները հայտարարել են զինված անկարգությունների հիմնական կազմակերպիչների բացահայտման և մի մասի ձերբակալման մասին։ Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Նրա խոսքով՝ երկրի անվտանգության ուժերը հայտնաբերել են անկարգությունների գլխավոր կազմակերպիչներին, որոնցից մի քանիսն արդեն կալանավորվել են, իսկ մյուսների ձերբակալությունը նախատեսվում է մոտ ապագայում։ Լարիջանին նշել է, որ նրանց գործողությունները եղել են համակարգված և նպատակաուղղված։
Ալի Լարիջանիի փոխանցմամբ՝ նշված խմբերը անմիջապես հարձակումներ են իրականացրել ռազմական և ոստիկանության օբյեկտների վրա, ինչը, ըստ իրանական կողմի, վկայում է քաղաքացիական բախումներ հրահրելու և արտաքին միջամտություն առաջացնելու փորձերի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...