Ուկրաինան կոչ է արել ՄՕԿ-ին որակազրկել մի շարք ռուս մարզիկների
Ուկրաինան կոչ է արել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) և Բոբսլեյի ու սկելետոնի միջազգային ֆեդերացիային որակազրկել ռուս մարզիկներին և արգելել նրանց մասնակցությունը մրցումներին, այդ թվում՝ Իտալիայում կայանալիք 2026 թվականի Օլիմպիական խաղերին։ Այս մասին փոխանցում է Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարության տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել երիտասարդության և սպորտի նախարարությունը, Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեն և Համաուկրաինական բոբսլեյի ու սկելետոնի ֆեդերացիան։
«Ոուս սկելետոնիստներ Վլադիսլավ Սեմյոնովը, Ալյոնա Ֆրոլովան, Դանիիլ Ռոմանովը, Յերեմեյ Զիկովը, Պոլինա Տյուրինան և Վիկտորյա Ֆետելն իրենց գործունեությամբ խաթարում են Օլիմպիական խարտիայի սկզբունքները՝ դիմելով սպորտը որպես քաղաքական ազդեցության գործիք օգտագործելու ռիսկի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության հեղինակների պնդմամբ՝ տվյալ մարզիկների դեպքում խոսքն «ագրեսոր պետության ռազմական կառույցների հետ ամուր կապերի, արգելված խորհրդանիշների ցուցադրման և Ուկրաինայի դեմ պատերազմի հետ կապված անհատներին հանրային աջակցություն ցուցաբերելու» մասին է։ Ռուս սկելետոնիստները դեռ չեն մեկնաբանել ուկրաինական կողմի հայտարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...