ԱՄՆ-ն ու Վենեսուելան դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ քայլեր են ձեռնարկում
ԱՄՆ-ն և Վենեսուելան սկսել են քայլեր ձեռնարկել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Այդ նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվիրակությունը ժամանել է Կարակաս՝ գնահատելու երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության հնարավոր վերագործարկումը։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խիլը:
Միևնույն ժամանակ Վենեսուելան նույնպես նախատեսում է իր դիվանագետներին ուղարկել Միացյալ Նահանգներ։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ այդ քայլը պետք է նպաստի ուղիղ հաղորդակցության վերականգնմանը։
Կողմերի նախաձեռնությունները վկայում են, որ Վաշինգտոնն ու Կարակասը փորձում են դուրս գալ երկարատև դիվանագիտական դադարից և ստեղծել երկխոսության համար նոր պայմաններ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը դիմել է Սպիտակ տուն՝ այցելելու թույլտվություն ստանալու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...