Գերմանիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանից Հայաստան նավթի երկրորդ մատակարարման վերաբերյալ
Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակ է ուղարկվել՝ խաղաղ օրակարգի շրջանակում երկու երկրների միջև սկսված առևտրատնտեսական գործընթացների համատեքստում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով պատասխանատու գերատեսչության տնօրեն Նիկլաս Վագները՝ կատարելով գրառում X հարթակում։
«Երեկ նավթի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանից ուղևորվեց Հայաստան, որը երկրորդ խմբաքանակն է մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում, այն դիտարկվում է տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարվող կարևոր քայլ»,- ասել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով պատասխանատու գերատեսչության տնօրեն Նիկլաս Վագները:
Վագները ընդգծել է, որ նման զարգացումները կարող են նպաստել փոխադարձ տնտեսական կապերի կայունացմանը։
Հավելենք՝ նախօրեին Ադրբեջանի Հանրապետության Բալաջարի կայարանից Հայաստան է ուղարկվել ընդհանուր առմամբ 2698 տոննա բեռ՝ 48 վագոնով։ Առաքված նավթամթերքի կազմում ներառված է եղել 1742 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին և 956 տոննա դիզելային վառելիք։
Նշենք նաև, որ նավթամթերքների արտահանումն Ադրբեջանից Հայաստան սկսվել է անցած տարվա դեկտեմբերի 18-ին՝ երկու երկրների միջև ձևավորված խաղաղ օրակարգի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...