ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիմա ասել էինք՝ ինչի համար ենք եկել, հա՜: Չես հասկանո՞ւմ՝ ինչի համար եմ եկել». Աղազարյանը` լրագրողին
Վեդիի 13/01 ընտրատեղամասում են գտնվում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Հովիկ Աղազարյանը ոստիկանին ցուցումներ էր տալիս՝ նշելով, որ կարգուկանոն չի պահպանում, դրա համար էլ իրենք վիճաբանում են․ գրում է 168.am-ը։
Ոստիկանի դիտարկմանը, թե կարգուկանոնը պահպանված է, Աղազարյանն արձագանքեց. «Պահպանված չէ, և կզեկուցվի այդ մասին, որ պահպանված չի եղել»:
168.am-ի հարցին, թե ի՞նչ խնդիր է եղել, Հովհաննես Աղազարյանը պատասխանեց. «Հավաքված էին տղաներ, որոնք չպետք է հավաքվեին տեղամասում»:
Հարցին՝ Դուք այստե՞ղ եք ընտրում, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Մենք չենք ընտրում, ուղղակի եկել ենք»:
Իսկ Հովիկ Աղազարյանը բարկացավ. «Համ ասում եք՝ պարոն Աղազարյան, համ հարցնում եք՝ ինչի համար եք եկել, հիմա ասել էինք՝ ինչի համար ենք եկել, հա՜: Չես հասկանո՞ւմ՝ ինչի համար եմ եկել»:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերի...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանությ...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...